Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են ուժեղացնել համագործակցությունը հակահրթիռայի եւ հակաօդային պաշտպանության ոլորտներում: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը, փոխանցում է «Սինհուան»:
«Չինաստանն ու Ռուսաստանը, անհրաժեշտությունից դրդված, ապագայում պատրաստ են ակտիվացնել ՀՀՊ եւ ՀՕՊ ոլորտներում համագործակցությունը», - հայտարարել է նա:
Պեկինում դեկտեմբերի 11-16-ը կանցկացվեն հակահրթիռային պաշտպանության չին-ռուսական երկրորդ համակարգչային հրամանատարաշտաբային «Օդատիեզերական անվտանգություն - 2017» վարժանքները:
Ու Ցյանի խոսքով՝ վարժանքների նպատակը ՀՀՊ եւ ՀՕՊ կազմակերպման ժամանակ հրամանատարության եւ երկու երկրների տարածքում բալիստիկ ու թեւավոր հրթիռներով հանկարծակի եւ հրահրիչ հարվածների դեպքում կրակային գործակցության համատեղ ծրագրերի երկկողմանի մշակումն է:
«Զորավարժությունները երրորդ երկրների դեմ չեն ուղղված: Դրանց կազմակերպման համար պատասխանատու է ՌՕՈՒ-ն», - հիշեցրել է Չինաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:




























