ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հատուկ բանագնացի այցը Հյուսիսային Կորեա ոչ մի արդյունք չի տվել։

«Չինացի բանագնացը հավանաբար չկարողացավ ազդել փոքրիկ հրթիռ–մարդու վրա (Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ըն)։ Դժվար է հավատալ, որ ժողովուրդն ու զինվորականները կարող են համակերպվել նման սարսափելի պայմաններում ապրելու հետ։ Ռուսաստանն ու Չինաստանը դատապարտել են հրթիռի արձակումը»,– գրել է Թրամփը Twitter–ում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական հրթիռային փորձարկումը։