ԱՄՆ եւ Հարավային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Մուն Ջեինը Փհենյանի վերջին սադրանքի կապակցությամբ հետագա քայլեր են քննարկել: Սպիտակ տունը հաղորդում է, որ սա միջպետական ​​բալիստիկ հրթիռի մեկնարկից հետո նախագահների միջեւ երկրորդ հեռախոսազրույցն է:

Կողմերը նշել են Հյուսիսային Կորեայի վրա ճնշման ավելացման հնարավորությունը:

Նախագահները վերահաստատել են  իրենց վճռական պատրաստակամությունը զսպվածության եւ պաշտպանական ներուժի ամրապնդման համար: Երկու ղեկավարները հաստատել են, որ Հյուսիսային Կորեան պետք ցանկացած գնով միջուկային փորձարկումներից զերծ մնա:

 Թրամփը պարտավորվել է բարձրագույն պատվիրակություն ուղարկել Փհյոնչհան 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի համար: