Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրը կնպաստի Հայաստանի իշխանությունների ծրագրած բարեփոխումների իրականացմանը: Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտերգրման հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ «Կոնրադ Ադենհաուերի» հիմնադրամի հայաստանյան բաժանմունքի աջակցությամբ անցկացվող լսումների ժամանակ ասաց արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այս նիստը մի քանի նպատակ է հետապնդում: Առաջին հերթին՝ այս կարեւոր փաստաթղթի մասին բնակչությանը հանրային իրազեկման գործընթաց սկսել, քանի որ քաղաքական հարթակում հանրային տեղեկացվածությունը չափազանց կարեւոր նշանակություն ունի՝ նպաստելով հետագա համագործակցության զարգացմանը: Աշոտյանը նշեց, որ այս փաստաթղթի ստորագրումն ուղղված է այն բարեփոխումների արագ իրագործմանը, որոնք ծրագրել է Հայաստանի ղեկավարությունը:
Լսումներին մասնակցում են Հայաստանում ԵՄ պատվիրակության, Ռուսաստանի եւ Չինաստանի դեսպանատբերի ներկայացուցիչներ: Հայաստանի եւ ԵՄ միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկեորության շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում:




























