Ոկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ներկայացնում է «տեսանելի ապագայում» ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հանրաքվեների անցկացումը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
Այս մասին Պորոշենկոն հայտնել է այսօր Կիեւում Դատախազության աշխատողի օրվա առիթով հանդիսավոր միջոցառման ժամանակ: «Մենք հաստատուն հետեւում ենք եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությանը, եւ անգամ չկասկածեք, որ շատ մոտ տեսանելի ապագայում Ուկրաինայում հանրաքվերներ կանցկացվեն ե՛ւ ՆԱՏՕ-ին, ե՛ւ Եվրամիությանն անդամակցելու հարցերով»,- ասել է նա:
«Շեշտում եմ՝ քվեարկության արդյունքները նույնպես համոզիչ ու դրական կլինեն, ինչպես արդեն արձանագրվել է Ուկրաինայի անկախության հանրաքվեի պատմության տարեգրության մեջ»,- համոզված է Ուկրաինայի նախագահը:




























