ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը պաշտոնապես մերժել է Չինաստանի պահանջը՝ իրեն շուկայական տնտեսություն ճանաչելու մասին, միջազգային առեւտրի կանոնների համաձայն, հայտնում է The Wall Street Journal-ը։
ԱՄՆ-ն իր որոշումն ուղարկել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության շտաբ բնակարան։ Պարբերականը նշում է, որ Սպիտակ տան նման քայլը կարող է հանգեցնել երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ լարվածության ուժգնացմանը։
Տնտեսագետների գնահատականներով՝ Չինաստանին շուկայական տնտեսություն ճանաչելուց հրաժարվելու հետեւանքով չինական ընկերությունները կկորցնեն արտահանումից ստացված իրենց միլիարդավոր դոլարների շահույթը, քանի որ մի շարք դեպքերում Չինաստանից ներմուծվող ապրանքների համար տուրքերը գերազանցում են 100 տոկոսը։




























