Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան սկսել է «իր մարմնից թոթափել արյունածուծ բարիգներին»: Նա այս մասին նշել է Facebook-ի իր էջում:
«Ուկրաինայում ամենամասշտաբային երթը Արժանապատվության հեղափոխությունից հետո: Ուկրաինան սկսում է իր մարմնից թոթափել իրեն կպած արյունածուծ բարիգներին»,- նշել է նա:
Սաակաշվիլին նաեւ հայտնել է, որ հաջորդ կիրակի բողոքի ակցիային «ավելի շատ մարդ կմասնակցի» եւ հույս է հայտնել, որ ոստիկանությունը նույնքան հստակ կգործի:




























