Դեկտեմբերի 20-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ այցելել է գերատեսչության գլխավոր գրասենյակ, որտեղ մասնակցել է տոնական միջոցառման:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ 2010թ. աշխատանքի մասին զեկույցով հանդես է եկել ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանը:

ԼՂՀ նախագահը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին եւ տվել հանձնարարականներ:

ԱԱԾ աշխատակիցներին շնորհավելու էին եկել նաեւ ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Քարամյանը, Ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: