«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, հանդես գալով  Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում, լեզվի սայթաքում է թույլ տվել եւ Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի նախագահ է կոչել, հաղորդում է Strana.ua-ն:

«Նույնիսկ եթե մենք տարբեր քաղաքական ուժեր ենք, ոչ ոք իրավունք չունի ազատ, եվրոպական Ուկրաինայում,  երկու հեղափոխություններից, զանգվածային ճնշումներից հետո, քաղաքակիրթ ողջ աշխարհի աչքի առջեւ հաշվեհարդար տեսնել Վրաստանի նախագահի նկատմամբ: Իսկ դա հենց հաշվեհարդար է: Երբ ներխուժել են նրա տուն, ներս չթողնելով փաստաբանների, ժողովրդական պատգամավորների, ստիպել են Ուկրաինայի նախագահին  տան տանիք բարձրանալ…Վրաստանի, ներեցեք, վատ չէր լինի, եթե Ուկրաինայի…

Եվ քաղաքակիրթ աշխարհի առջեւ հայտարարել, որ նա պատրաստվում է ցատկել տանիքից, քանի որ դա կլինի նրա բողոք դատաստանի դեմ, որ տեղի է ունենում նրա նկատմամբ», - հայտարարել է Տիմոշենկոն: