Այսօր՝ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալությունից եւ նրա համախոհների կողմից նրան ազատելուց հետո, Վրաստանի  նախկին նախագահը հայտարարել է, որ սկսում է Ուկրաինան Պորոշենկոյից ազատելու գործընթաց։ Հիմա նա ժողովրդի հետ հասել է Գերագույն ռադայի շենքին, հայտնում է Strana.ua–ն։

Ակտիվիստները երգում են Ուկրաինայի հիմնը, բղավում «Փառք Ուկրաինային», «Ոտքի, Ուկրաինա՛»։ Նրանք Ռադայի մոտ հանրահավաք են սկսել, լսվում են իմպիչմենտի կոչեր։

Միաժամանակ ուժայինները խստացրել են հսկողությունը, նոր ոստիկանական ուժեր են բերվում կառավարական թաղամաս։

Ցուցարարները բարձրախոս են բերել եւ պատրաստվում են միկրոֆոնով հայտարարություն անել։