Ոչ մի սեքս չի կարելի համեմատել հեղափոխական հաջողության հետ: Հեղափոխությունն ավելի է, քան ադրենալինը, կարծում է Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որը հայտնի է իր տարօրինակ արարքներով, որոնց պատճառով հաճախ անհարմար եւ ծիծաղելի իրավիճակներում է հայտնվում:
Հանրահայտ փողկապը
Սաակաշվիլիի հետ պատահած ամենահայտնի դեպքը, որը լայն տարածում է գտել, այն է, որ Վրաստանի նախագահը անհանգիստ եւ շփոթված իր փողկապն է ծամում:
Դեպքը տեղի է ունեցել 2008-ի օգոստոսին, երբ Սաակաշվիլին հարցազրույց էր տալիս: Այդ պահին նախագահի բջջային հեռախոսին զանգ է գալիս: Նա ընդհատում է հարցազրույցը՝ ընդ որում լրագրողներին չխնդրելով անջատել տեսախցիկները: Տեսախցիկը նկարահանել է Վրաստանի նախագահին՝ նստած աշխատանքային սեղանի մոտ: Աջ ձեռքում Սաակաշվիլին բռնել էր բջջային հեռախոսը, իսկ ձախ ձեռքով՝ փողկապը եւ հավանաբար մոռանալոնվ միացված տեսախցիկների մասին, սկսել է այն ծամել: Փողկապ ծամող նախագահի կադրերը հայտնվել էին նորությունների առաջիկա թողարկման ժամանակ:
Այս դեպքը հաճախ են Սաակաշվիլիին հիշեցնում: Հատկապես Կրեմլում:
«Հերթական անգամ Կիեւը զարմացնում է: Հերթական անգամ զարմացնում է Սաակաշվիլին (...) Նա քաղաքականության մեջ բավական փշոտ ճանապարհ է անցել՝ փողկապ ծամելուց մինչեւ տանիք բարձրանալը: Նրա վիճակը բարդ է», — ներկա իրադարձությունների կապակցությամբ ասել է Պեսկովը:
Սաակաշվիլին իր տարօրինակ պահվածքը երկրի համար անհանգստությամբ էր բացատրել.
«Երկրի համար անհանգստությունները կարող են ստիպել սեփական փողկապն ուտել: Բայց կարեւոր է, որ հակառակորդն արժանի պատասխան ստացավ եւ չտեսավ մեր մեջքը»:
Դեպքից երկու տարի անց, նա խոստովանել է, որ հոգնել է այդ պատմությունից.
«Ինչպես եմ հոգնել փողկապի մասին այդ պատմությունից… Ամեն ինչ այսպես է եղել. պատերազմի ժամանակ, ամենածանր օրերին, ես իմ աշխատասենյակում էի, որտեղ տեսախցիկ էր տեղադրված: Օրվա մեջ մի քանի անգամ ես հայտարարությամբ էի հանդես գալիս: Տեսախիցկը միացված է եղել այն ժամանակ, երբ ուղիղ եթեր չպետք է լիներ»:
Հարվածել է գլուխը
2010-ի նոյեմբերին Քիշնեւ այցի ժամանակ, Սաակաշվիլին ինքնաթիռից դուրս գալիս գլուխը հարվածել էր: Միջադեպը նկատել էին ոչ միայն օդանավակայանում հավաքված լրագրողները, այլեւ ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ նաեւ հեռուստադիտողները:
Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն անձամբ էր դիամավորում իր հրավերքով ժամանած Սաակաշվիլիին: ինքնաթիռի վայրէջք կատարելուց հետո Գիմպուն մոտեցել էր սանդուղքին եւ մոտ 10 րոպե սպասում էր հյուրին:
Քանի որ ուղիղ հեռարձակում էր, Գիմպուն իրեն անվստահ էր զգում՝ զարմանալով ուշացման համար: Սաակաշվիլին հայտնվեց ինքնաթիռի դռներում, որոնք անսպաելի բացվել էին եւ դուրս գալով հանկարծակի գլուխը հարվածեց:
Ավակով vs Սաակաշվիլի
Ուկրաինայում Սաակաշվիլիի հարաբերությունները շատ քաղաքական գործիչների հետ չէին ստացվում:
Հիշվող միջադեպերից մեկը ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ բախումն էր: 2015-ի դեկտեմբերի 14-ին՝ Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ, Ներքին գործերի նախարարը, բղավում էր՝ «դուրս կորիր իմ երկրից» եւ ջուր լցրեց Սաակաշվիլիի դեմքին: Վեճը շատ թեժ էր եւ տարբեր նկարների եւ տեսանյութերի ծաղրանքի առարկա դարձավ: Որոնցից մեկի հետ մենք որոշել ենք ձեզ ծանոթացնել:
Գուլպան՝ տաբատի մեջ
Անցյալ տարվա մարտին Դնեպրոպետրովսկում Հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ ելույթ ունենալով՝ Սաակաշվիլին շփոթության մեջ էր գցել ուկրաինական եւ ռուսական լրատվամիջոցներին՝ մեկ ոտքի գուլպան տաբատի մեջ հագցնելով: Հայտնի չէ՝ նա դա մտածված էր արել, թե պատահական էր ստացվել, սակայն սոցցանցերի օգտատերերը, քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարողացել ուշադրություն չդարձնել Սաակաշվիլիի հագուստի այդ մասին:





























