Յուլիա Տիմոշենկոյին մեղադրում են Կիոտոյի պայմանագրով ստացված գումարները յուրացնելու մեջ: «Բատկիվշինա» կուսակցության ղեկավարը չհեռանալու ստորագրություն է տվել եւ պարբերաբար ներկայանում է հարցաքննության՝ Ուկրաինայի գլխավոր դատախազություն:

Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը, Տիմոշենկոն լրագրողներին ասել է, որ հարցաքննության է ներկայացել փաստաբանների հետ:

Պատասխանելով հնարավոր ձերբակալության մասին հարցին՝ Տիմոշենկոն հայտարարել է. «Այսօր Յանուկովիչն ունի բավարար իշխանություն, որ իր ուզածի պես իր գլխավոր մրցակցի հախից գա, բայց դա իրեն չի օգնի: Նրա համար ավելի վատ կլինի, եթե գնա նման քայլի»:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցաքննությունից հետո Տիմոշենկոյի կարգավիճակը վկայից փոխել է մեղադրյալի: