Վրաստանում բնակվող կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչները Թբիլիսիում՝ ՄԱԿ-ի շենքի մոտ երիտասարդական ակցիա են անցկացրել՝ իրենց համերաշխությունը հայտնելով Ռուսաստանում ապրող կովկասցիներին:
Ակցիայի մասնակիցները՝ մոտ 30 ինգուշներ, չեչեններ, չերքեզներ, վրացիներ կարգախոսներ են հնչեցրել՝ «Հանուն խաղաղ Կովկասի», «Ոչ ֆաշիզմին» եւ այլն:
«Մենք արտահայտում ենք մեր համերաշխությունը կովկասցիներին եւ պահանջում, որ նրանց վերաբերվեն այնպես, ինչպես ռուսներին: Սա ահաբեկչություն եւ ֆաշիզմ է, որը տիրում է Ռուսաստանում»,- ասել է կազմակերպիչներից մեկը: Նրանք ասել են, որ ՄԱԿ-ը պետք է հետաքննի բռնության դեպքերը եւ արձանագրի մարդու խախտման իրավունքները:
Ակցիայի մասնակիցները կովկասյան երգեր են երգել, իսկ վերջում երթ են արել Ռուսթավելիի պողոտայով:





























