Սաուդյան Արաբիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այս քաղաք տեղափոխելու մասին անպատասխանատու է համարում եւ վարչակազմին կոչ անում իր դիրքորոշումը վերանայել, հայտնում է Al Arabiya-ն:

Էր Ռիադի կարծիքով՝ ԱՄՆ որոշումը «բացատրություն չունի, անպատասխանատու է եւ չարդարացված», ինչպես նաեւ ցուցադրում է պաղեստինցիների հանդեպ նախատրամադրվածությունը: «Սաուդյան Արաբիան ԱՄՆ վարչակազմին կոչ է անում վերանայել Երուսաղեմի եւ դեսպանատան տեղափոխման վերաբերյալ իր դիրքորոշումը»,- նշում է հեռուստաալիքը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին: Թրամփը նաեւ փաստաթուղթ էր ստորագրել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: