ՄԱԿ Անվտանգության խորհրդի 8 անդամ երկրները խնդրել են արտահերթ հանդիպում անցկացնել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ այսօր կատարված հայտարարության հետ կապված՝ Բոլիվիայի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սենեգալի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուրուգվայի պատվիրակությունները նախագահին խնդրում են այս շաբաթվա վերջին Խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ գլխավոր քարտուղարի ճեպազրույցով»,- նշված է համատեղ հայտարարության տեքստում:

ՄԱԿ կենտրոնակայանից հայտնել են, որ ԱԽ անդամները կհավաքվեն դեկտեմբերի 8-ին օրվա առաջին կեսին:

ԵՄ-ն խիստ մտահոգված է Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից