Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակը միջազգային ուշադրության արժանի չէ: Այս մասին դեկտեմբերի 8-ին Լիտվայի նախագահ Դարյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, փոխանցում է «112 Ուկրաինան»

Պատճառը, ըստ Պորոշենկոյի կոնկրետ հանցագործությունների առկայությունն է: «Եվ մենք պետք է ապահովենք քննության թափացիկությունը, բացարձակ հրապարակայնությունը, քննչական մարմինների անաչառությունը, փաթանցիկ անաչառ դատավարությունը: Սա այն է, ինչը մենք կարող ենք երաշխավորել որպես անկախ պետություն»,- ասել է Պորոշնկոն:

Նա ընդգծել է, որ օրենքը խախտելու համար յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի: «Բայց այն ոչ մի կերպ չպետք է կապված լինի այս կամ այն անձի քաղաքական գործունեության հետ: Օրենքը չի կարելի խախտել՝ լինի Ուկրաինայում, թե Լիտվայում»,- համոզված է Ուկրաինայի նախագահը:

Պորոշենկոն նշել է, որ քննիչները կարող են Սաակաշվիլիի գործով դիմել միջազգային կազմակերպություններին քննության նյութերը փորձաքննության ենթարկելու համար, որպեսզի դա հրապարակային լինի եւ վստահություն վայելի: