Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվանդ Նալբանդյանը եւ Միխեիլ Ջանելիձեն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հանդիպել են Վիեննայում եւ քննարկել բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի շրջանակներում:

Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։