Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Յամալ ՍՊԳ» գործարանի աշխատակիցների հետ պատմել է այն մասին, թե ինչ է կարդում է ճանապարհին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գործարանի աշխատակիցներից մեկը խնդրել է Պուտինին խորհուրդ տալ ինչ-որ բան ընթերցել ճանապարհին:
«Ցանկանում եք ձեզ տամ այն, ինչ այսօր ճանապարհին կարդացել եմ: Կարծում եմ, երկու րոպեից դուք կքնեք: Ես նույնպես հենց սկսում եմ կարդալ, ուզում եմ քնել, բայց պետք է կարդամ: Հիմա ես կարդում էի տեղեկանքները, թեեւ ես կարծես թե ամեն ինչ գիտեմ, բայց ամեն դեպքում կարդում էի», - ասել է նա:
Պուտինը նաեւ խոստովանել է, որ պատմական գրականություն է սիրում:



























