Պաղեստինցի բժիշկները ավիահարձակման հետեւանքով Գազայի հատվածում տասը  վիրավորների մասին են հայտնել: Այն Իսրայելը զինյալների կողմից հրթիռակոծման պատասխան է անվանել:

Հարվածների փոխանակումը տեղի է ունեցել պաղեստինյան զանգվածային բողոքի ցույցերի օրը՝ կապված Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման հետ:

«Տասը մարդ վիրավորվել է ... Իսրայելի կողմից Բեյթ Լահիայում գտնվող ռազմակայանի ռմբակոծման արդյունքում», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է տեղական բժշկական ծառայությունների ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սրայելական ավիացիան հարձակվել է Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների սպառազինությունների զինանոցի եւ ուսումնական ճամբարի վրա՝ ի պատասխան անկլավի տարածքից հակառակորդի հրթիռային հարձակումներին: