Վրաստանի նախկին նախագահ Միխային Սաակաշվիլիին ձերբակալել են Ուկրաինայի ոստիկանության Լուգանսկի մարզի վարչության նախկին պետի բնակարանում, որը մի քանի ամիս առաջ ոստիկանությունից ազատվել էր, Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի քարտուղար Արտեմ Շեւչենկոն:

Սաակաշվիլին Կիեւում ձերբակալվել է նախօրեին:

«Ոստիկանության գնդապետ Յուրի Պոկինբորոդան, որի բնակարանում առանց դիմադրության եւ տուժածների ձերբակալվել է որոնվող եւ կասկածվող անձ Սաակաշվիլին, 5 ամիս առաջ հաստիքների կրճատման հիմքով Ազգային ոստիկանությունից ազատվել է: Նա իսկապես անցյալ ձմեռ ղեկավարել է Լուգանսկի ոստիկանությունը, սակայն այս պահին իրավապահ մարմինների գործող աշխատակից չէ»,- դեկտեմբերի 9-ին նշել է Շեւչենկոն: