Օդեսայի մարզի նախկին նահանգապետ եւ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել է Ուկրաինայի քրեադատավարական օրենսդրության ընթացակարգերի խախտմամբ: Այս մասին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ փաստաբանի՝ նրա ձերբակալման արձանագրությունը կազմվել է ոչ թե ձերբակալման պահին, այլ քննչական մեկուսարանում: Դրանից բացի, նրան փաստաբան չի տրամադրվել եւ հանցագործություն կատարելու մեղադրանք չի ներկայացվել, որը եւս, փաստաբանի խոսքով, օրենսդրության նորմերի խախտում է:

Ներկայումս Սաակաշվիլին գտնվում է քննչական մեկուսարանում որտեղ չոր հացադուլ է հայտարարել, նրա մոտ մի քանի անգամ բժիշկ են հրավիրել արյան բարձր ճնշման պատճառով: