Իրաքի կառավարական ուժերը ամբողջական վերահսկողություն են հաստատել իրաքա-սիրիական սահմանին՝ այնտեղից դուրս մղելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ «Ալ Հաշդ աշ Շաաբի» ժողովրդական աշխարհազորը եւ Իրաքի ԶՈՒ ստորաբաժանումները «ռազմական գործղությունն ավարտել են եւ ամբողջությամբ վերահսկում են Իրաքի եւ Սիրիայի սահմանը»:




























