Հարավային Կորեան մտադիր է դեկտեմբերի 23-ին անցկացնել պատմության մեջ ամենամեծ զորավարժությունները։ Մանեւրները կանցկացվեն Չինաստանի հետ ցամաքային սահմանի մոտ:
Ինչպես հայտնում է Rian.ru-ն, Հարավային Կորեայի հիմնական նպատակը Չինաստանին իր ուժը ցուցադրելն է։ Հյուսիսային Կորեան առաժմ ոչ մի կերպ չի մեկնաբանում իր հարավային հարեւանի հայտարարությունը:
Չինաստանում քարոզչություն են համարել նաեւ Հարավային Կորեայի մեկ այլ նախաձեռնություն։ Չինաստանի հետ սահմանին այդ երկրի իշխանությունները Սուրբ Ծննդյան տոնածառ են տեղադրել։ Տոնածառն իրենից բազմերանգ լույսերով զարդարված պողպատե կոնստրուկցիա է ներկայացնում։
Կոնստրուկցիան, ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», այնպես է դրվել, որ լավ երեւա հյուսիսկորեական Կեսոն քաղաքից:





























