Բնակչության տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տոնական օրերին որոշակի փոփոխություններ կլինեն Երեւանի ներքաղաքային տրանսպորտի երթեւեկության կազմակերպման առումով:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի, 2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կերկարացվի Երեւանի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի աշխատանքի տեւողությունը. մինչեւ հունվարի 1-ը Երեւանի մետրոպոլիտենը եւ ներքաղաքային վերգետնյա ուղեւորատար տրանսպորտը կաշխատեն մինչեւ ժամը 1.00-ն:

2011թ.-ի հունվարի 1-ից մինչեւ 9-ը ներառյալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կավարտվի ժամը 24.00-ին: 2011թ.-ի հունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամենօրյա գրաֆիկով: