Քալիֆորնիայում խոշոր հրդեհը հաջողվել է 50 տոկոսով տեղայնացնել: Բնական անոմալիային նույնիսկ անուն են տվել՝ «Թոմաս»: Առաջին օջախները բռնկվել են դեկտեմբերի 4-ին Վենտուրա շրջանում: Գործնականում լիովին մեկուսացվել է 5 օջախ:

«Թոմասը» 100 տոկոսով կհաջողվի հաղթահարել հաջորդ տարվա հունվարի 7-ին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել նահանգի անտառների պաշտպանության եւ հակահրդեհային պահպանութան վարչությունը:

Առայժմ իշխանությունները պատճառված վնասն են հաշվում: Նախնական տեղեկություններով՝ այն արդեն 137 մլն դոլարից անցել է: Վենտուրայի եւ Սանտա Բարբարայի շրջաններում կրակը ոչնչացրել կամ վնասել է ավելի քան 1200 շենք եւ կառույց: Կրակի դեմ պայքարում է գրեթե 8 հազար հրշեջ: Տարհանվել է մոտ 100 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը: