Ստամբուլում ապրող 23–ամյա Բեսթե Թ.–ն բնակարանից դուրս գալուց հետո աստիճաններին ենթարկվել է հարձակման։

Թուրքական Sabah–ի փոխանցմամբ՝ երիտասարդ աղջկան տեսնելուց հետո Ահմեդ Ք.–ն բեսյբոլի մականով հարձակվել է եւ սկսել ծեծի ենթարկել նրան։

Աղջկան փրկել են հարեւանները, որից հետո աղջիկը կապտուկներով դիմել է ոստիկանություն։

Դատախազությունը բեյսբոլի մականը որպես զենք է համարել եւ Ահմեդ Ք.–ի համար պահանջել 1.5 տարվա ազատազրկում։