Ադրբեջանցի պաշտոնյային հաջողվել է «գրպանել» ծառուղու երկու կիլոմետրը: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, կայքի խմբագրություն  Սումգաիթի բնակչից նամակ էր եկել: Նա քաղաքային ծառուղու իր սեփական չափումներն էր արել, որոնց համաձայն ծովի երկայնքով ձգվող ծառուղին մոտ 2 կիլոմետր երկարություն ունի:

 «Մինչդեռ, ըստ պաշտոնական տեղեկության, Սումգաիթի ծառուղու երկարությունը ավելի քան 4 կիլոմետր է»,- պնդում է քաղաքի բնակիչը:

Իրենց սեփական հետաքննության ընթացքում կայքի թղթակիցները մի տեղեկություն են գտել, որը բացատրում է՝ ինչու է Սումգայիթի ծառուղին ավելի փոքր, քան նշված է պաշտոնական աղբյուրներում:

2017 թվականի հոկտեմբերին մի խումբ գործարարներ բողոք են ներկայացրել երկրի գլխավոր դատախազություն Սումգայիթի գործադիր իշխանության ղեկավար Զաքիր Ֆարաջեւի դեմ: Ինչպես գործարարները հայտարարել են, պաշտոնյան յուրացրել է այն գումարը, որը նախատեսված էր ծառուղու վերակառուցման համար:

Չբավարարվելով՝ Ֆարաջեւը պետության կողմից ծառուղու վերակառուցման համար տրամադրված 12 միլիոն մանաթը փոխանցել է իր եղբորորդուն պատկանող ընկերությանը: