Իսպանիայի իրավապահ մարմինները Վալենսիայի նավահանգստում 1,1 տոննա կոկաին են հայտնաբերել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ազգային ոստիկանությանը:

Բեռը հայտնաբերվել է Օքլենդից (Քալիֆորնիա, ԱՄՆ) ժամանած նավի 2 կոնտեյներներում: Ամենայն հավանականությամբ, թմրանյութը նավի մեջ է տեղավորվել առանց տերերի գիտության՝ նավահանգստից դուրս գալու ժամանակ:

Սա վերջին ամսում արդեն 4-րդ հաջող գործողությունն է, որի ընթացքում Իսպանիայի իրավապահ մարմինները եւ մաքսավորները թմրանյութի խոշոր խմբաքանակ են հայտնաբերում:

Իսպանիայի իրավապահ մարմինները 2017 թվականին ընդհանուր առմամբ հայտնաբերել են ավելի քան 30 տոննա կոկաին, 440 կգ հերոին, գրեթե 20 տոննա մարիխուանա: