Բրիտանիայում ահաբեկչությունների պատրաստման կասկածանքով 4 անձ է ձերբակալվել: AP-ի տվյալներով՝ Շեֆիլդ եւ Չեստերֆիլդ քաղաքակներում անցկացված ոստիկանական խուզարկությունների ընթացքում ձերբակալվել է 22-ից 40 տարեկան 4 տղամարդ: Նրանց դեմ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ մարտի սկզբից իշխանությունները 9 ահաբեկչական հարձակում են կանխել: