Մեքսիկայում հերթական լրագրողն է սպանվել: AP-ն նշում է, որ տարվա սկզբից սա Մեքսիկայում լրագրողի սպանության 10-րդ դեպքն է:
Լրագրողը սպանվել է Վերակրուսի ծոցի ափին:
Անհայտ անձինք կրակել են 34-ամյա Գումարո Պերես Ագիլանդոյին, երբ նա իր երեխայի ամանորյա հանդեսին մասնակցելու համար դպրոց էր գնացել:
Դեպքին ականատես են եղել տասնյակ ծնողներ եւ երեխաներ:
Պերեսը տեղական թերթերում հանցավորության մասին էր գրում:




























