ԱՄՆ են արտահանձնել Մեքսիկայի խոշորագույն «Ծոցի կարտել» քրեական կազմակերպության նախկին ղեկավար Մարիո Ռամիրես Տրեվինոյին, հայտնում է iz.ru-ն:
Ակնկալվում է, որ նա դատարանի առջեւ կկանգնի ԱՄՆ տարածքում թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով:
Տրեվինոն ձերբակալվել էր 2013 թ. օգոստոսին Մեքսիկայի իրավապահ մարմինների հատուկ գործողությունների ժամանակ: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար ԱՄՆ-ն խոստացել էր 5 մլն դոլար, իսկ Մեքսիկան` 30 մլն պեսո պարգեւավճար (մոտ 2,5 մլն դոլար):
Նշենք, որ վերջերս Ռուսաստանում առաջին անգամ մեղադրող կողմը թմրանյութերի առեւտրով զբաղվող անձին ցմահ ազատազրկման դատապարտելու միջնորդություն է ներկայացրել։




























