«Հետխորհրդային երկրներում, չհաշված Բալթյան երկրները, ոչ մի տեղ գոյություն չունի այնպիս հզոր ու կայացած ընդդիմություն, ինչպիսին Հայաստանում»,- Հրազդան քաղաքում Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի բացման ժամանակ հայտարարել է Դավիթ Շահնազարյանն ու հավելել. «Հայաստանյան ընդդիմությունը ժամանակավոր եւ հետընտրական բնույթ չի կրում: Հայ ազգային կոնգրեսն արդեն անշրջելի է, իսկ դա նշանակում է, որ այն ի վերջո հաղթանակելու է»: Նրա խոսքով, եթե «Աստված չանի, Կոնգրեսը հանգեց, որն անհնար է, ապա առաջիկա 10-15 տարում նման բան Հայաստանում այլեւս չի ստեղծվի»:

Այնուհետեւ անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված երկու արձանագրություններին, նա նշեց, որ այդտեղ չկա որեւէ դրույթ, որտեղ Թուրքիայի կողմից զիջում լինի, եւ որ բոլոր զիջումները բացառապես Հայաստանի կողմից են, որոնց թվում նաեւ պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծումն է:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, ապա ըստ Դ. Շահնազարյանի, Կոնգրեսն այս հարցում դժվարանում է գնալ զանգվածային գործողությունների, քանի դեռ Ղարաբաղը հստակ դիրքորոշում չի արտահայտել այս հարցի հապակցությամբ, կամ ԼՂՀ իշխանությունները հայտարարում է, որ ԼՂ բանակցություններում վստահում են Սերժ Սարգսյանին: «Ցավոք ԼՂ-ում ժողովուրդն ու իշխանությունները համարժեք գնահատական չեն տալիս ստեղծված իրավիճակին»,- ասաց նա: