Մինեսոտայի բնակչուհի Մոնալիսա Պերեսն իրեն մեղավոր է ճանաչել ընկերջ Պեդրո Ռուիսի ոչ դիտավորյան սպանության մեջ, հայտնում է Star Tribune-ը:
Աղջիկը բանտում կանցկացնի վեց ամիս եւ հետագա 10 տարիներին կգտնվի իրավապահների հսկողության ներքո:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ զույգը ցանկացել է նկարահանել «պատմության մեջ ամենավտանգավոր հոլովակներից մեկը», որպեսզի հետո տեղադրի Youtube-ում: Տեսաբլոգերները որոշել են պարզել՝ տղայի կրծքավանդակին դրված գիրքը զրահապաշտպան կլինի՞ ատրճանակի կրակոցի դեպքում: Աղջկա խոսքով՝ սա ընկերոջ գաղափարն էր:
Նկարահանման համար ընտրվել է Desert Eagle խոշոր տրամաչափի ատրճանակ: Պերեսը կրակել է 1,5 մետր հեավորությունից, եւ գնդակը անցել է գրքի միջով՝ խոցելով Ռուիսի կուրծքը: Նա մահացել է ստացած վնասվածքի հետեւանքով:




























