Հարավային Կորեայի առափնյա պաշտպանության ծառայությունը կրակ է բացել որսագողությամբ զբաղված 40 չինական նավերի ուղղությամբ, որոնք մտել էին երկրի բացառիկ տնտեսական գոտի։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Միջադեպը տեղի էր ունեցել Դեղին ծովում գտնվող Հոնդոյի կղզում: Հարավային Կորեայի առափնյա պաշտպանության ծառայությունը հայտնաբերել է 40 չինական նավեր, որոնք Հարավային Կորեայի բացառիկ տնտեսական գոտում անօրինական ձկնաորսություն էին իրականացնում: Ո՛չ Հարավային Կորեայի սահմանապահների հրդորները, ո՛չ նախազգուշական կրակոցները չինացի որսագողերի ուղղությամբ չեն ազգել նրանց վրա։ Հակառակը՝ նրանք շարժվել են դեպի բացառիկ տնտեսական գոտու խորք մինչեւ 16 կմ, իսկ նրանցից վեցը ընդհուպ մոտեցել պարեկություն իրականացնող նավերին։ Այդ ժամանակ այնտեղ իրենց ծառայություն էին իրականացնում 4 պարեկային կատեր եւ 3000 տոննա կշռող նավ, որսաագողերի ուղղությամբ ավտոմատից 180 կրակոց է արձակվել ։
Հարավային Կորեայի ափերի մոտ չինացիների որսագողությունների խնդիրը ամեն տարի ավելի լուրջ է դառնում: 2012 թվականին 53 հազար այդպիսի նավ էր գրանցվել, իսկ 2015-ին դրանց թիվը հասել էր 100 հազարի:




























