«Air France» ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ շուրջ 300 ուղեւոր կար, վառելիքի արտահոսքի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Պարագվայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ultima Hora պորտալը:
Քաղաքացիական ավիացիայի ազգային վարչության ներկայացուցիչը նշել է, որ ինքնաթիռը Բուենոս Այրեսից թռչում էր դեպի Փարիզ, սակայն տեղական ժամանակով ժամը 19.30-ին ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ասունսոնի Սիլվիո Պետիրոսսիի օդանավակայանում՝ ինքնաթիռի սալոնում տարածված վառելիքի սուր հոտի պատճառով: Արտակարգ վայրէջքը անցել է առանց միջադեպի: Ուղեւորները Փարիզ կհասնեն մեկ այլ թռիչքով:




























