Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջիբութիի նախագահի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, թե ցավոք, Երուսաղեմի կարգավիճակը փոխող ԱՄՆ–ի վտանգավոր քայլը կանխարգելելու համար ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում ԱՄՆ–ի վետոյին արժանացավ։
«Մենք էլ փորձելու ենք Թրամփի որոշումը չեղարկելու համար դիմել արդեն ՄԱԿ–ի գլխավոր խորհուրդ։ Այստեղից կոչ եմ անում ՄԱԿ–ի անդամ բոլոր երկրներին, որ տեր կանգնեն Երուսաղեմի կարգավիճակին։ Որպես Թուրքիա, մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու այդ թեմային»,–ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշման մասին: ԱՄՆ-ի որոշումը դրականորեն ընդունվեց Իսրայելում եւ բացասական արձագանքի արժանացավ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի:




























