2017 թվականին բնական եւ տեխնածին աղետների հետեւանքով ընդհանուր տնտեսական կորուստները, նախորդ տարվա համեմատ, աճել են 63 տոկոսով եւ կազմել մոտ 306 մլրդ դոլար, հայտնել է Շվեյցարիայի վերաապահովագրական Swiss Re ընկերությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«ԱՄՆ-ն ամենից շատն է տուժել՝ հաշվի առնելով «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» փոթորիկները, - նշել են Swiss Re-ում:
Շվեյցարիայի վերաապահովագրական ընկերությունը հիշեցրել է, որ «փոթորիկի շրջանը 2017 թվականին (ԱՄՆ-ում) 2005 թվականից դարձել է ամենածախսատարը»:
Չնայած տնտեսական կորուստների աճին՝ 2017-ին մարդկային կորուստների թիվը չի տարբերվում նախորդ տարվա համեմատ: «2017 թվականին աշխարհի տարբեր երկրներում աղետների հետեւանքով, ավելի քան 11 000 մարդ մահացել է կամ անհետ կորել է», - հայտնել են Swiss Re-ում:
Այս տարի Կարիբյան կղզիները եւ ԱՄՆ արեւելյան ափերը տուժել են մի քանի խոշոր փոթորիկներից: Օգոստոսի վերջին ԱՄՆ հարավում հայտնվեց «Հարվի» փոթորիկը, սեպտեմբերի սկզբին՝«Իրման»:
Ավելի ուշ՝ սեպտեմբերին, Պուերտո Ռիկո ներխուժեց «Մարիա» փոթորիկը:




























