Թուրքիայում դատարանի առաջ է կանգնել մորը դաժանորեն սպանած 23–ամյա Սերթան Թ.–ն։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Իզմիրում տեղի ունեցած սարսափելի սպանության հեղինակը դատարանում պատմել է, որ ինքը երկար ժամանակ մտածում էր մորը սպանելու մասին եւ ի վերջո կատարեց այն։ «Սկզբում կացնով գլխին հարվածեցի։ Այնուհետ համոզվելու համար, որ մայրս մահացել է, կացնի կոթը մտցրեցի գլխի մեջ բացված ճաքի մեջ, որից հետո սավանը խցկեցի բերանը, որ շատ չբղավի։ Հետո փոխեցի հագուստս եւ դուրս եկա տնից»,–ասել է 23–ամյա Սերթանը։
Բարեկամները դատարանում նշել են, որ 15 տարեկանից Սերթանը հոգեկան խնդիրներ է ունեցել եւ մորը սպանելու ժամանակ հաստատ չի տիրապետել իրեն։




























