Ֆլորիդայի բնակչին դատապարտել են երեք ցմահ ազատազրկման՝ երեքամյա տղայի բազմակի բռնաբարության համար։ Մանկապիղծը նաեւ տեսագրել էր բռնության ակտերը եւ լուսանկարներով փոխանակվել այլ անձանց հետ, հաղորդում է AP-ն։

22-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել երեքամյա երեխայի նկատմամբ երկու ամսվա ընթացքում բռնության 33 դրվագներով։ Նրան ձերբակալել էին, երբ կինը բջջային հեռախոսում հայտնաբերել էր լուսանկարներն ու դիմել ոստիկանություն։ Բացի երեք ցմահ ազատազրկումից, նրան նաեւ դատապարտել են 495 տարվա ազատազրկման։

Եւս երկու տղամարդկանց, որոնք լուսանկարներ էին փոխանակել չարագործի հետ, այլ պատժաժամկետներ են տվել։