Չորեքշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել Հոլիվուդի վեցհարկանի բնակելի շենքի առաջին հարկում տեղակայված ռեստորաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի հրշեջ դեպարտամենտը։
Դեպարտամենտի տվյալներով՝ միջադեպի արդյունքում մեկ մարդ է տուժել։ NBC հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորվել է մի կին, որն անցնելիս է եղել շենքի կողքով։ Նշվում է, որ դեպքի պահին ռեստորանը փակ է եղել։
Հրշեջները հայտնել են նաեւ բնակելի շենքի տարհանման մասին։
Կատարվում է քննություն։ Նախնական տեղեկություններով՝ շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել։




























