Միացյալ Նահանգներում բանտարկյալը ինքնասպան է եղել դատարանի՝ վերջինիս 123 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումից մեկ օր անց: Տղամարդը մեղադրվում էր անցյալ տարի Burger King արագ սննդի ռեստորանի հաճախորդներին պատանդ վերցնելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Baltimore Sun թերթին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին, սակայն լրատվամիջոցներին այդ մասին հայտնի էր դարձել միայն դեկտեմբերի 20-ին: Ինչպես հաղորդել է բանտային համակարգի ներկայացուցիչը, 28-ամյա Ջորջ Ջոնսոնի մարմինը հայտնաբերվել է բանտախցում: Դատաբժշկական փորձագետի խոսքով՝ նա մահացել է շնչահեղձության հետեւանքով (ասֆիքսիա):
Դեպքի նախօրեին Բալթիմորի դատարանը նրան 123 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ անօրինական ազատազրկման եւ հանցագործ սպառնալիքի մեղադրանքով: Դատախազության տվյալներով՝ 2016-ի հուլիսին ոստիկանները գտել էին Ջոնսոնի մեքենան, որը որոնվում էր բռնաբարության գործի շրջանակներում:
ԱՄՆ-ում մանկապիղծին դատապարտել են երեք ցմահ ազատազրկման:




























