Դատարանը Չելյաբինսկի բնակիչ Դենիս Լասկինային դատապարտել է 22 տարվա ազատազրկման չորսամսական որդու սպանության համար,նա պատիժը կկրի խիստ ռեժիմով բանտում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։
Հետաքննության տվյալներով՝ 2013 թ. մարտին Չելյաբինսկում հարբած տղամարդը սպանել է մի քանի ամսական որդուն: Դրանից հետո նա որոշել է ազատվել մարմնից՝ նետելով այն բեռնատար գնացքի վագոնը: Երեխայի մարմինը հայտնաբերվել է 2013 թ. մարտի 17-ին, Սվերդլովսկի մարզի գործարաններից մեկում: Քրեական գործ է հարուցվել, որը երկար ժամանակ մնացել է չբացահայտված:
2017 թ. փետրվարին պարզ է դարձել, որ Չելյաբինսկում գտնվող ընտանիքներից մեկում անհայտ կորել է երեխան։ Գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ տան տղամարդը գնացքում հայտնաբերված երեխայի հայրն է:
Դատարանը դեկտեմբերի 21-ին Լասկինին դատապարտել է 22 տարվա ազատազրկման, նա պատիժը կկրի խիստ ռեժիմով բանտում», - ասվում է զեկույցում:




























