Մոսկվայի մարզային դատարանը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ թմրանյութերի առեւտրի մեջ մեղադրվողին ցմահ բանտարկության դատապարտեց: Մեղադրյալը Տաջիկստանի քաղաքացի Շերալի Տաբարովն է, հաղորդում է «Մեդուզան»՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությանը:
Տաբարովի համար նման պատիժ էր խնդրել պետական մեղադրողը: Նա պատիժը կկրի հատուկ ռեժիմի գաղութում:
Գործով Տաբարովի հետ միասին Տաջիկստանի եւ 14 քաղաքացի է մեղադրվել, որոնք ստացել են 6-ից 25 տարվա ազատազրկում՝ հատուկ ռեժիմի գաղութում:




























