Յուրաքանչյուր 10-րդ ռուսաստանցին պատրաստ է մասնակցել բողոքի այնպիսի գործողությունների, ինչպես դեկտեմբերի 11-ին տեղի են ունեցել Մոսկվայի Մանեժնայա հրապարակում:

«Վեդոմոստի» թերթի փոխանցմամբ, նման արդյունք է տվել Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի հարցումը:

Հարցվածների 18 տոկոսն, այսինքն ամեն 5-րդը, հավանություն է տալիս ջարդեր գործած ազգայնականների գործողություններին: Ազգայնականների գործողությունները հավանություն չեն գտել ռուսաստանցիների 65 տոկոսի մեջ:

Հարցվածների միայն 9 տոկոսն է Մանեժնայա հրապարակի ջարդերի պատճառ նշել ազգամիջյան հակամարտությունը: 22 տոկոսի կարծիքով, դա ակցիա էր  ապօրինությունների, սպանությունների եւ իշխանությունների անգործության դեմ:

Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 18-19-ին՝ Ռուսաստանի 138 բնակավայրերում: