Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին «սուր էկզոգեն թունավորում` անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 38-ամյա Քրիստինե Ք.-ն, 13-ամյա Աստղիկ Ք.-ն եւ 17-ամյա Արմինե Ք.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց ավտոտնակում տեղադրված հոսանքի գեներատորից արտանետված ծխից թունավորվել են:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է քննություն: