Մոլդովայի նախկին վարչապետ Յուրի Լյանկեն, որին երկրի նախագահ Իգոր Դոդոնը տեղի բանկից 1 միլիարդ դոլար արժեթղթի գողության մասնակիորեն պատասխանատվությունն է վերագրում, տեղի ունեցածում չի տեսնում իր մեղքը։ Այս մասին նա հայտնել է N4 մոլդովական հեռուստաալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ուզում արդարանալ, որովհետեւ ոչ մի սխալ բան չեմ արել»,-ասել է Լյանկեն:Հուսով եմ, որ ժամանակի հետ ժողովուրդը կհասկանա եւ կասեն, որ Լյանկեն վերցրել է թիմի պատասխանատվությունը, որովհետեւ սա պրոեվրոպական կուսակցության հետ ձեւավորված կոալիցիոն կառավարության համատեղ որոշումն էր»։
Լինկեն նշել է, որ իր ուժերից վեր է եղել թալանը կանխելը։ «Այն, ինչ կարող էի փոխել 2014 թվականի գարնանաը, դա հրաժարական տալն էր»,-ասել է նախկին վարչապետը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ այդ դեպքում Մոլդովան կհայտնվեր նոր քաղաքական ճգնաժամի մեջ եւ չէր կարողանա 2014 թվականին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել:
Սկանդալը, այնուամենայնիվ, առաջ էր բերել ընդդիմության զանգվածային բողոքներ, որոնց ճնշման ներքո երկու կառավարություններ հրաժարական էին տվել: Բանտում էին հայտնվել Լյանկեին նախորդած վարչապետը եւ նրա կուսակից Վլադիմիր Ֆիլատը։ Նրանց գլխավորած Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը դուրս էր եկել Մոլոդովայի դեմոկրատական կուսակցության հետ կազմած կոալիցիայից եւ փաստացիորեն փլուզվեց։



























