Իսրայելը մեկ ամսով բացել է իր սահմանները պաղեստինյան քրիստոնյաների համար: Թել-Ավիվի քայլը կապված է Սուրբ Ծննդյան տոների հետ, դեկտեմբերի 24-ին հայտնել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Զինվորականները պատրաստ են ազատ տեղաշարժի անսահմանափակ թվով թույլտվություններ տալ Հորդանան գետի արեւմտյան ափին բնակվող քրիստոնյաներին: Նրանցից երեք հարյուրին անգամ թույլատրել են մուտք գործել Թել-Ավիվի Բեն-Գուրիոնի անվան օդանավակայան՝ Իսրայելի ամենապաշտպանվող օբյեկտ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Գազայի մեկուկես միլիոնանոց բնակիչներից քրիստոնյա են 3,5 հազարը: Բեթղեհեմ են այցելելու արաբական երկրների 200 բնակիչներ:
Այս գիշեր Բեթղեհեմի Ծննդյան եկեղեցում, որը կառուցված է Քրիստոսի ծննդյան վայրում, տոնական պատարագ է կայանալու:
Իսրայելի զբոսաշրջության նախարարության կանխատեսումներով, Սուրբ հող կայցելեն 90 հազար ուխտավորներ:





























