Այսօր՝ դեկտեմբերի 24-ին «Կոնվերս բանկի» աշխատակիցները «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիայի շրջանակներում «Ձմեռ Պապի» հագուստներ հագած բազմապիսի նվերներ է հանձնել «Մարի Իզմիրլյան» մանկատան սաներին:  

Նվերների շարքում են եղել բջջային հեռախոս, հեծանիվ, DVD, համակարգչային խաղեր, բազմաթիվ տիկնիկներ, խաղալիք ավտոմեքնաներ, տարբեր սեզոնների հագուստեղեն, տակդիրներ, ներքնաշորեր, ամենաբազմազան խաղալիքներ ու քաղցրավենիք:

«Կոնվերսբանկից» NEWS.am-ին հայտնում են, որ թվարկված նվերներից բացի բանկում բացված հաշվեհամարի եւ հանգանակության արկղում կուտակված գումարի միջոցով մանկատան համար ձեռք է բերվել հեռուստացույց, գորգեր եւ այլ անհրաժեշտ կենցաղային պարագաներ:

Մոտ 20 օր տեւած «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան ակտիվություն էր առաջացրել բանկի հաճախորդների եւ աշխատակցիների շրջանում:

Հիշեցնենք, որ ակցիայի շրջանակներում, բանկի աշխատակիցները  «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներից նախօրոք   պարզել էին  մանկատան սաների ամանորի ցանկությունները` կապված Ձմեռ պապի նվերի հետ: Այնուհետեւ, սաների ցանկություններն ու նրանց լուսանկարները փակցվել էին բանկում տեղադրված տոնածառի ճյուղերին:  Տոնածառի խորհրդանշական խաղալիքների միջոցով էլ բանկի հաճախորդներն ու աշխատակիցները տեղեկանում եւ իրականացնում էին սաների ցանկությունները:

Բարեգործական ակցիային բազմաթիվ անհատ քաղաքացիների կողքին իրենց ներդրումն են ունեցել նաեւ բանկի կորպորատիվ հաճախորդներին ու տարբեր կազմակերպություններ: Բանկը ակտիվ մասնակցության համար երախտագիտություն է հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում  BASIC HOUSE-ին, CROCS-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնին, International Bildungsterein fur Klassischer Music` գերմանական ընկերությանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններին,   ռադիո «Վանին», «Երկիր մեդիա»,  Հ1, «Արմենիա» հեռուստաընկերություններին: