Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվան ԱՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում նրան ներկայացրել է Սեուլի դիրքորոշումը Փյոնչհանում Օլիմպիական խաղերի նախաշեմին Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախարար Կանը պարզաբանել է իրավիճակը, որի ֆոնին Հարավային Կորեայի կառավարությունը բարձր մակարդակի միջկորեական բանակցությունների անցկացման առաջարկ է կատարել, եւ ընդգծել է Փյոնչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի առիթով Հարավային Կորեայի կառավարության դիրքորոշումը, որն առաջարկում է առաջ մղել հյուսիսկորեական միջուկային խնդրի խաղաղ կարգավորումը եւ Սեուլի ու Փհենյանի հարաբերությունների նորմալացումը»,- նշված է Հարավային Կորեայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ԱԳ նախարարները կարծիքների փոխանակում են կատարել Հյուսիսային Կորեայի ղեկավարության ամանորյա ուղերձի կապակցությամբ եւ որոշել են շարունակել դիվանագիտական ջանքերը հյուսիսկորեական միջուկային խնդրի կարգավորման համար՝ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի սերտ համագործակցության հիման վրա:
Հարավային Կորեայի ԱԳ նախարարը Թիլերսոնին հայտնել է Փհենյանի հետ հնարավոր բանակցությունների մասին
Նախարար պարզաբանել է իրավիճակը, որի ֆոնին Հարավային Կորեայի կառավարությունը բարձր մակարդակի միջկորեական բանակցությունների անցկացման առաջարկ է կատարել…