Google կորպորացիան 2016 թվականին 15,9 մլրդ եվրո է փոխանցել օֆշորային ընկերության հաշվին, որը գրանցված է Բերմուդյան կղզիներում, որպեսզի այդկերպ խուսափի հարկերից։ Այդ մասին ահղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդական առեւտրային պալատին ներկայացվածփ փաստաթղթերը։

Հարկերից իր միջազգային եկամտի զգալի մասը ազատելու համար Google-ը երկու սխեմա է օգտագործել՝ հայտնի «կրկնակի իռլանդական եւ նիդեռլանդական սենդվիչ» անուններով։

Կորպորացիան իռլանդական դուստր ձեռնարկության միջոցով եկամուտները փոխանցել է Նիդեռլանդներում գրանցված ընկերության հաշվին, որտեղից էլ գումարները փոխանցվել են Բերմուդներ։

Ըստ Bloomberg-ի, 2016 թվականին 7 տոկոսով ավելի շատ գումար է այդկերպ փոխանցվել, քան նախորդ տարի։